Բուն բարեկենդան

Բուն Բարեկենդան

Բուն բարեկենդանը՝ Մեծ պահքի սկիզբը: Բուն բարեկենդան նշանակում է ամենամեծ բարեկենդան, որին հաջորդում է Մեծ պահքը, որն ամենաերկարն ու տևականն է: Բուն բարեկենդանի նախորդ շաբաթ օրը, երեկոյան ժամերգության ընթացքում փակվում են բոլոր եկեղեցիների խորանների վարագույրները, որոնք բացվում են Սբ. Զատկի ճրագալույցի Պատարագին: Մեծ պահքի ընթացքում վարագույրը բացվում է միայն Ծաղկազարդին: